Ընտրողների ընդհանուր թիվը՝ 01.04.2017թ. դրությամբ

  Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.195 որից՝ - ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28.277, - հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915, -ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 197, - ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը 2001: Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Մեկնաբանություններ