Ո՞նց կարելի է նման բանը չողջունել. Վարդան Այվազյանը` ներդրողների ակումբից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով` վարչապետի կողմից հիմնակ ներդրողների ակումբը բավական լավ քայլ է: «Ներդրումներն են ավելանալու: Ներդրումներ են անելու այն ծրագրերում, որոնք որ իրենք արժանահավատ են համարում, կկենտրոնանա թե ներդրումները, թե պետական կառավարման համակարգը, թե բիզնեսը: Ո՞նց կարելի է նման բանը չողջունել»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: Նրա ներկայացմամբ, ներդրողները միայն Ռուսաստանից կամ ԵՏՄ տարածքից չեն լինելու: «Այն մարդիկ, ովքեր կցանականան, հարմար ու փոխշահավետ կգտնեն, կկատարեն իրենց ներդրումները, կլինեն այդ ներդրողների ակումբում: Ներդրողներն արդեն այստեղ կարող են միմյանց օգնել: Կարևորը ցանկությունն է, որովհետև խոսքը վերաբերում է մայր հայրենիքին: Այստեղ  առաջին գործոնում կլինեն հայաստանցի ներդրողները, բայց կլինի համագործակցություն»,-շեշտեց նա:
Մեկնաբանություններ