Իշխանությունը պահեստային տարբերակներ ունի, որով կարող է ապահովել իր բարձր քվեն

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Մյասնիկ Մալխասյանի խոսքով` ռեյտինգային համակարգի միջոցով ընտրողը չի ընտրում կուսակցությանն, այլ ընտրում է իր բարեկամին, հարևանին, լավ տղուն, այսպես ասած: Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այլ կուսակցությունների ներսում այդ պատճառով էլ էլ իրար վրա կրակել, էլ դանակահարել, տարբեր դեպքեր եղան: <Մենք ներկայացրինք մեզ համար շատ ռիսկային խաղաղության ծրագիրը հասարակությանը>: Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի վարկանիշը, հակառակը, չի ընկել խաղաղության ծրագրի պատճառով, նա պատասխանեց. <Մենք գնացել ենք այդ ռիսկին, իհարկե, ժամանակը կարճ է, բայց արդյունքը ապրիլի երկուսին կերևա, հասարակությունը ցույց կտա: Ես կանխատեսում եմ, որ մեզ համար բավական լավ կլինի, բայց Աստծուց առաջ չընկնենք, սպասենք ընտրություններին>: Ինչ վերաբերում է հարցումներին, թե <Ծառուկյան> դաշինքի վարկանիշն ավելի բարձր է, քան նույնիսկ իշխող ՀՀԿ-ինը, Մ. Մալխասյանն ասաց, թե այդ հարցումները երբեք իրականություն չեն դառնում, և որպես օրինակ բերեց ԱՄՆ-ի վերջին ընտրությունները: <Այնպես որ, չենք կարող ասել, թե հարցումներն ինչքանով են հավաստի>: Հարցին, թե արդյոք սպասենք անակնկալ արդյունքների ընտրութունների ժամանակ` հաշվի առնելով նաև, որ իշխանությունը վստահ է, որ մեծամասնություն է կազմելու, նա պատասխանեց. <Այս ընտրակարգը կրճատում է կեղծիքների ծավալն ինչ-որ տոկոսով, բայց ես չեմ բացառում, որ կեղծիքներ կլինեն, և եթե իշխանությունը վստահ է խոսում այդ մասին, դա ցույց է տալիս, որ ինքը պահեստային տարբերակներ ունի, որով կարող է ապահովել իր բարձր քվեն, որպեսզի կարողանա այլ դաշինքի հետ կոալիցիա կազմել>:  
Մեկնաբանություններ