Արթուր Բաղդասարյանի «Հայասին» աշխատավարձեր չի տալիս. ահազանգ

Օրերս Norlur.am-ի խմբագրություն էր դիմել մի կին, ով հայտարարում է, թե «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերությունում աշխատավարձեր չեն տալիս: Մեզ դիմածը Ոսկեվազ գյուղից է: «Արթուր Բաղդասարյանը որ այդպես հայրենանվեր ճառեր է ասում, թե իբր հայ գյուղացու, հայ մարդու կողքին է, այդ բոլորը սուտ է, չի համապատասխանում իրականությանը, որովհետև իր «Հայասի» գործակալությունը երբ կառուցեց, 21-րդ դարում մարդ գործարան կառուցի ու արտադրական թունավոր թափոնները լցնի այդ ոռոգման առուները»,-նշեց նա: «Բոլորը բողոքում են, որ իրենց չի գրանցում: Մարդիկ, երբ աշխատանքից դուրս են գալիս, աշխատանքային գրքույկ են պահանջում, պարզվում է, որ չկա նման բան, նրանց չեն գրանցել»,-ասաց նա: Բացի այդ, նրա ներկայացմամբ, աշխատավարձերն էլ 8-9 ամիսը մեկ են տալիս: Հարցին, թե այդ դեպքում ինչու են մարդիկ շարունակում աշխատել, նա պատասխանեց. «Դե, ինչ անեն, պարապ մնալուց լավ է»:
Մեկնաբանություններ