Ցնդաբանությունների ջատագովը

Այն, որ Հայաստանում մշակույթի վիճակը տառացիորեն օրհասական է, առանձնապես նորություն չէ. վիճակն այս ոլորտում այնպիսին է, որ նույնիսկ եթե աշխարհի լավագույն անհատին էլ բերեն-դարձնեն նախարար, սա ևս ոչ մի էական տեղաշարժ չի կարող ապահովել համապատասխան բնագավառում: Թե ինչու է այս ոլորտը հայտնվել այսօրինակ ծանր վիճակում, պատճառները, թերևս, բազմազան են` սկսած փող չլինելուց մինչև գաղափարական վակուում: Պարզվում է, սակայն, ամեն բան այնքան էլ վատ չէ, ու ելք, ինչպես այժմ են սիրում հաճախ ասել, այնուամենայնիվ կա (համենայնդեպս` ըստ ոմանց): Վերջերս ՀՀԿ քարոզարշավներից մեկի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդես էր եկավ մի չափազանց անսովոր ու նույնիսկ «կրեատիվ» առաջարկով. Ամիրյանն առջարկում է  մշակույթի նախարությունը տեղափոխել հանրապետության երկրորդ քաղաք Գյումրի: Ընդհանրապես, պետք է նկատել, որ այս գաղափարն ամենևին էլ նոր չէ. այս մասին խոսվում է վաղուց, ու ոմանց կարծիքով` Հայաստանի մշակույթն աշխուժացնելու համար նախարարության տեղափոխությունը կարող է իդեալակն միջոց դառնալ: Այս տեսակետի կողմնակիցներն այն կարծիքին են, որ Գյումրին ունի հարուստ մշակութային ավանդույթներ, տաղանդավոր ժողովուրդ, ու նման քայլը հավելյալ ազդակ կլիներ` քաղաքը վերակենդանացնելու համար: Որ Գյումրին տաղանդավոր մարդկանց քաղաք է, անքննարկելի է, բայց հարցն այստեղ մեկ այլ կողմ ունի. որքանո՞վ է իրականում  առաջ քաշված գաղափարը ռեալիստական, և արդյոք Հայաստանի մշակույթի նմանօրինակ ողբերգական վիճակի մեղավորը բացառապես Երևան քաղա՞քն է: Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ խնդիրը ոչ թե այս կամ այն պետական գերատեսչության աշխարհագրական վայրի մեջ է, այլ` պետական հստակ ծրագրային քաղաքականության բացակայության: Հետևաբար` անկսկած է, որ Մշկույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու միջոցով ոլորտը վեակենդանացնելու մասին բոլոր խոսակցություններն իրականում սին են ու անհիմն: Բացի այս` կասկածից վեր է, որ Երևանից Գյումրի տեղափոխվելը հղի է լինելու նաև զուտ տեխնիկական խոչընդոտներով: Մասնավորապես` հարց է առաջանում` նախարարության աշխատակիցների տեղաշարժման հետ կապված, բնակության տեղանքի հետ կապված և այլն. նախարարության աշխատակիցների բացարձակ մեծամասնությունը երևանցիներ են, հետևաբար` նրանց այնքան էլ հեշտ չի լինելու կամ գրեթե անհնարին է լինելու ամեն օր մի քանի ժամվա ճանապարհ կտրել-անցնել, ինչ է թե աշխատանքի են գնում, գնում են մշակույթը ծաղեցելու… Այնպես որ` պետք է նկատենք, որ Ամիրյանն իր գործառույթները լիարժեք կերպով իրագործելու ու իր առջև դրված խնդիրները հստակորեն իրականացնելու համար ստիպված է լինելու առավել իրատեսական ուղիներ փնտրել, քան այս մեկն է. պետք է ոչ թե տեղանքի խնդիրը բարձրացնել, այլ` ֆինանսների ու մտածել`ինչպես կարելի է անել, որ մշակույթը Հայաստանում եկամտաբեր դառնա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.