«Թեկնածուները վրդովվում են, վիրավորում են իրար, թե ինչու ես դու իմ տարածքը մտել»

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Norlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս ռեյտինգային ընրակարգը որոշակի բարդություն ունի մարսվելու առումով ոչ միայն հասարակության կողմից, այլև քաղաքականության մեջ: «Այն մեծ խնդիր ունի բնակչության մեջ,  տեղային որոշակի ազդեցություն ունեցողների ենք հանդիպում, բայց չկան այնպիսիք, որ ազդեցություն ունեն ամբողջ ընտրատարածքում, և քաղաքականությամբ զբաղվողների գործն ավելի հեշտ է Դա որոշակի նյարդայնություն է առաջացնում նրանց մոտ, ովքեր սովոր են նախորդ ընտրահամակարգին»,-ասաց նա: Արարատ Զուրաբյանն ընդգծեց, որ տաբեր կուսակցությունների, դաշինքների պատգամավորի թեկնածուները միմյանց դեմ պայքար են տանում, ինչը սխալ է: «Վրդովվում են, վիրավորում են իրար, թե ինչու ես դու իմ տարածքը մտել, այստեղ ես պետք է ձայն ստանամ: Այս գործընթացներն են ընթանում»,-նկատեց նա: Պատգամավորի թեկնածուի պնդմամբ` ամեն ընտրատարածքում բոլոր քաղաքական ուժերն առավելագույնն են մարդ ներկայացրել, ոչ թե 10-15 հոգի պիտի լիներ, այլ 3-5: «Հուսանք, որ 1-2 ընտրություն հետո արդեն կշտկվեն բոլոր խնդիրները»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.