
«Հերյուրանք է, սուտ է, նման բան չկա: Այդ լուրերը չեն համապատասխանում ճշմարտությանը»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության խոսնակ ու պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանն` անդրադառնալով լուրերին, թե ՀՎԿ-ը մարդկանց շարֆեր է բաժանել մուրաբաների, հեռախոսների փոխարեն, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ, ըստ լուրերի, բաժանում էր:
Էդգար Առաքելյանն ասաց, որ իրենք ոչինչ էլ չեն բաժանում:
Իսկ լուրերը, թե ՀՎԿ-ը մարզերում բնակիչներին խոստանում է, որ եթե իրենց ընտրեն, ապա ավանդները կվերադարձնեն, պատգամավոր Մհեր Շահգելդյանն արձագանքեց, թե ավանդների վերադարձն իրենց շնորհիվ է սկսվել, ծրագրի հիմքում է ընկած: