
«Ժառանգության» կանանց խորհրդի նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանից
Norlur.am-ը հետաքրքրվել է, թե ճիշտ են արդյոք լուրերը, որ «Ժառանգությունից» մի շարք անձինք դուրս են եկել և անդամագրվել նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկիր ծիրանի» կուսակցությանը: «Դուք տեսա՞ք իրենց համագումարը: Նման բան չկա, 2-3 մարդ գնացել են, նորմալ է, բայց այդպիսի բան չկա»,-ասաց Սուսաննա Մուրադյանը:
«Իրենց համագումարից հետո կայացավ մեր կանանց խորհրդի նիստը, եթե նայեք տեսագրությունը, նստելու տեղ չկար, կանգնած էին»:
Նա նաև չի կարծում, որ ՕՐՕ-ի հետ միանալով «Ժառանգության» իմիջն ընկել է:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգությունը», երբ վերջինս միացավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին, քանի որ համամիտ չէր այս մոտեցման հետ: Հիմա պատգամավորը հիմնել է իր կուսակցությունը, որ կրում է «Երկիր ծիրանի» անվանումը: