
Մարտի 22-ին, ժամը 22:58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի մթերային խանութում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:25-ին, մարվել՝ 01:00-ին:
Խանութում (200 քմ) ամբողջությամբ այրվել է մթերք, գույք, կենցաղային իրեր (բազմոց, 2 պահարան, 2 սառնարան, աթոռներ) և մասամբ այրվել՝ 2 հատ 20 կգ տարողությամբ գազի բալոն: