Հիմա ամեն մի վեճ չի կարելի ընտրության հետ կապել. Ալեքսան Պետրոսյան (ՄԱՊ-ի Ալիկ)

Արմավիրի մարզում Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ալեքսան Պետրոսյանը նորմալ է գնահատում ընթացող քարոզարշավը: Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդդիմադիրների հայտարարությունները, թե մարդիկ այնքան հիասթափված ու հոգնած են, որ նույնիսկ ընտրությունների էլ չեն մասնակցում գնալ, այդքան էլ այդպես չէ: <<Հիմա հակառակը` մարդիկ ավելի մեծ գիտակցությամբ ու պատասխանատվությամբ են մոտենում ընտրություններին>>,-ասաց նա: Ալեքսան Պետրոսյանը նաև վստահեցրեց, որ իրենց մարզոմ լարված մթնոլորտ չկա ոչ մյուս կուսակցությունների ու դաշինքների թեկնածուների, ոչ էլ սեփական կուսակցության այլ թեկնածուների միջև: Դիտարկմանը, թե արդեն երկու շաբաթվա ընթացքում կրակոցներ ու դանակահարության դեպք է եղել, նա արձագանքեց. <<Ես չեմ մտածում, որ դա ընտրությունների հետ կապ ուներ: Հիմա ամեն մի վեճ չի կարելի ընտրության հետ կապել>>:  
Մեկնաբանություններ