«Էս ո՞ր երկրում ենք ապրում, որ անթերի քարոզարշավ լինի այս իշխանությունների օրոք»

«Էս ո՞ր երկրում ենք ապրում, որ անթերի քարոզարշավ լինի այս իշխանությունների օրոք»,-Norlur.am-ի  հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը` պատասխանելով հարցին, թե սպասում էր, որ այս քարոզարշավը կուղակցվի զանազան միջադեպերով: Ըստ նրա` պիտի բոլորն էլ աշխատեն զերծ մնան նման բաներից: «Մենք պիտի գիտակցնեք, որ պիտի քաղաքակիրթ պայքար ստացվի այս երկրում ամեն ինչից անկախ: Որ բացատրում ենք, մարդիկ պատկերացնում են, ասում են` ընդհանուր մի դաշինքով գնացեք, որ բացարում ենք, հասկանում են, մենք ման գալով, իրազեկելով ենք անցկացնում քարոզարշավը: Հետներս քայլում են, ոգևորվում են, բնական է, որ այդ մարդկանց պիտի այդ հուսալքության ու հուսահատության վիճակից հանենք»,-նկատեց նա: Սասուն Միքայելյանը շեշտեց, թե ընտրողներն իրենց հարցնում են, թե ինչ է փոխելու մեկ ձայնը: «Բայց մի ձայնով է լինում ամեն ինչ, մի ձայնից է սկսվում: Մեր դաշինքի համար մեծ նշանակություն ունի, որ այդ մարդիկ դառնան լիակատար ընտրող ու հասկանան, որ հենց այդ մեկ ձայնն էլ արժեք ունի»: ՕՐՕ դաշինքի հայտարարության վերաբերյալ համագործակցել բոլոր ուժերի հետ բացի ՀՀԿ-ից նա նկատեց. «Անկախ իրենց ասելուց քարոզարշավի ելույթներիս ժամանակ էլ ասել եմ, որ հնարավոր է ամեն ինչ և նախընտրական, և հետընտրական ժամանակահատվածում, եթե պրոցես զարգանա, այսինքն` ժամանակը ցույց կտա, թե ով է իսկապես ուզում իշխանափոխություն անել, և ով է իսկապես ուզում, որ այս երկիրը դուրս գա այս իրավիճակից, անձամբ ես` Սասուն Միքայելյանս կողմ եմ դրան»:
Մեկնաբանություններ