
Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին, որ դանակահարել է «Ծառուկյան» դաշինքի մարզային շտաբի ղեկավարին: Դանակահարության դեպքը գրանցվել է Արագածոտնի մարզում, տուժողներն են «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և նրա մերձավորը՝ Մանուկ Հովսեփյանը։
Norlur.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, սակայն ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանը փոխանցեց, թե միջադեպը եղել է կուսակցականների միջև: Ըստ նրա հաղորդած տեղեկության` միջադեպի կողմերից մեը ԲՀԿ-ական պատգամավու որ Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանի շտաբն է ներկայացնում:
«Իրար հետ են եղել խնդիրները»,-ասաց նա:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել Լյովա Խաչատրյանից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Ոստիկանության պատասխանն այս միջադեպի վերաբերյալ սա է. «Օպերատիվ խումբը պարզել է, որ նույնը օրը 22:50-ի սահմաններում Շենավան-Հարթավան գյուղերի խաչմերուկում վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է նրանց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»։