Մեղավոր պաշտոնյաները պետք է ենթարկվեն հանրային պարսավանքի. Կարեն Անդրեասյանը՝ Հաց բերողից

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ բոլորի կողմից ընդունվի, որ Հաց բերողի երկրորդ անգամ կալանավորումը անտրամաբանական էր, անմարդկային էր և ընդհանրապես հակաիրավական էր»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքին: Ինչ վերաբերում է ողբերգությանը, ապա նա կարծում է, որ դրա համար կոնկրետ մեղավոր պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, պատժվեն և ենթարկվեն հանրային պարսավանքի: Հարցին, թե կարող են Ազատության հրապարակում հավաքները, որ ի հիշատակ Հաց բերողի են, ինչպես նաև տարբեր պահանջներ են ունենում, ավելի մեծ լարվածության հանգեցնեն, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ես զգում եմ, որ Հաց բերողի մահը  ուղղակի մեծագույն հարված էր ողջ հասարակության տրամադրությունների, հավատի, այսպես պետության հանդեպ վերաբերմունքի հետ կապված, և այսօրվա լարվածությունը, որ կուտակված է, որ պայմանավորված է նաև տարիներ շարունակ անարդարություններով, սոցիալական ծանր վիճակով, մի օր կարող է պայթել, պայթելու է, բայց երբ, չգիտեմ»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.