Թուրքերը գրավում են շուկան…

Հայաստանում գյուղատնտեսության խնդիրների մասին շատ է խոսվել. դրանք այնքան շատ են, որ մեկ հոդվածով ու միանգամից ներկայցնլն ուղղակի անհնար է: Սակայն մի հարց կա, որի պատասխանը ոչ մեկին այդպես էլ չի հաջողվում ստանալ ու որն ուղղակիորեն  առնչվում է յուրաքանչյուր գյուղացու: Իսկ հարցն այդ մոտավորապես հնչում է հետևյալ կերպ` ինչո՞ւ ուտել թուրքական լոլիկ ու վարունգ, եթե կարելի է ուտել նույնի հայկականը: Միգուցե շատերին  զվարճալի կարող է թվալ այս հարը, բայց փաստ է այն, որ  հայ գյուղացու առջև ծառացած համար մեկ խնդիրն այսօր սեփական ապրանքի իրացումն է սեփական եկրում: Ինչպես հայտնի է, Հայաստանում ջերմոցային տնտեսություններն իրենց լավագույն օրերը չէ, որ ապրում են: Իսկ եթե ավելի ճիշտ բնութագրելու լինենք   ոլորտում ստեղծված իրավիճակն, ապա պետք է ամարգրենք այն տխուր իրողությունը, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությունները տարեցտարի կրճտվում են, վերանում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ջերմոցատերերը նախընտրում են սեփական բիզնեսով զբաղվել ոչ թե այստեղ, այլ ասենք նույն Ռուսստանում, ուր շատ ավելի հարմարավետ պայմաններ են գործում  բիզնեսի այս տեսակի համար. պետությունը սուբսիդավորում է արտադրողին, վերացնում գոյություն ունեցող բոլոր խոչընդոտներն ու առավելությունը տալիս  սեփական երկրի ներսում աճեցված բերքուբարիքին: Իսկ ի՞նչ իրավիճակ է մեզ մոտ` Հայաստանում այս առումով: Առանց չափազանցության`աղետալի: Աղետի պատճառը, սակայն, ամենևին էլ բնությունը չէ, այլ`մարդը. ոլորտի զարգացմանն էականորեն  խոչընդոտող խնդիրն այսօր Թուրքիայից գյուղմթերքի ներմուծումն է հայկական շուկա: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ հայ գյուղացու կողմից մշակած գյուղմթերքն այլևս անմրցունակ է դառնում թուրքական էժան ու հաճախ քիմիայի մեծ չափաքանակ պարունակող  բանջարեղենի հետ մրցակցելիս`դուրս մղվելով շուկայից: Արդյունքում` այսօր Հայաստանը դարձել է ոչ միայն  թուրքական գյուղատնտեսական ապրանքների համար վերջնկան շուկա, այլև կրկնակի արտահանում է այստեղից տեղի ունենում  արտերկիր`հատկապես Ռուսստանի Դաշնություն: Այսինքն` փոխարենը Կառավարությունն ամեն կերպ նպաստի տեղական արտադրանքի լայն սպառմանը, դրանով ոչ միայն հագեցնի հայկական շուկան, այլև զարկ տա արտահանմանը, զբաղված է Թուրքիայի տնտեսության  ծաղկեցմամբ, ինչի արդյունքում Հայաստանում այլևս անօգուտ զբաղմունքի է  վերածվում գյուղատնեսությամբ զբաղվելը: Այս հարցը, սակայն, մեկ այլ կողմ ևս ունի: Իրականում, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, Թուրքիայից  գյուղմթերք ներմուծելն ինչ-որ առումով ձեռնտու է նաև շարքային սպառողին. հաշվի առնելով Հայասանում ստեղծված ծանր սոցիալական վիճակը, հաշվի անելով այն, որ մեր երկրում աղքատությունը նորանոր ռեկորդներ է սահմանում, և այն, որ տեղական գյուղմթերքի ինքնարժեքն իրականում բավականին բարձր է, Թուրքիայից ներկրվող նույն էժան լոլիկը կարևոր սոցիալական հարց է լուծում. գյուղմթերքը դարձնում է մատչելի բոլորի համար: Ո՞րը կարող  է լինել ելքը: Ելքն իրականում մեկն է` տեղական գյուղմթերքի ինքնարժեքի իջեցումը: Քանի դեռ մեզ դա չի հաջողվել, մենք չենք կարող տեղական էժան գյուղմթերք ունենալ:
Մեկնաբանություններ