«Բացահայտ արհամարհանք է. ինչո՞ւ պիտի հետընտրական գործընթաց լինի»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը բացառում է որևէ հետընտրական զարգացում: «Հետընտրական զարգացումները պիտի ուղղորդվեն հասարակական տրամադրությունների վրա: Եթե հասարակությանն տրամադրությունը, որ բոլորն են տեսնում, դրա համար մասնագետ պետք չի լինել, որ ուղղակի բացահայտ արհամարհանք է ընտրական գործընթացի նկատմամբ, այսինքն՝ իշխանության ձևավորման գործընթացի վրա, ինչո՞ւ պետք է հետընտրական զարգացումներ ընթանան այս դեպքում»,-Norlur.am-ի հետ զրույցում իր մոտեցումն այս բացատրեց Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ հետընտրական զարգացումների էությունն այն է, որ հասարակությունը բոյկոտում է իշխանության ձևավորման գործընթացը և բողոքում է դրա դեմ, իսկ հիմա, երբ հասարակությունը չի բողոքում, համաձայն է կողմ քվեարկելուն, ի՞նչ հետընտրական գործընթացի մասին կարող է խոսք լինել: «Կարող է՝ ինչ-որ հանրահավաքներ լինեն, ընտրության ադյունքներից դժգոհ այս կամ այն ուժը կարող է մեկ-երկու հանրահավաք անել, բայց դա չի կարելի համարել հետընտրական գործընթաց: Հետընտրական գործընթացն այն է, ինչ տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում՝ մայդանը, երբ ասում ենք հետընտրական գործընթաց, դա նկատի ունենք»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.