Ավտովթար Եղվարդի խճուղում (ֆոտո)

Մարտի 20-ին, ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի 34 NF 169 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Մեկնաբանություններ