
Քարահունջ բնակավայրում մեր ջանքերով վերանորոգված և կահավորված խաղասենյակը ժամանցի կազմակերպման վայր է դարձել ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների համար: Խաղասենյակը վերանորոգվել է անցյալ տարի: Այս տարի նաև աջակցություն ենք ցուցաբերել Քարահունջի գիշերային լուսավորության անցկացման հարցում: Այսօր բնակիչների հետ հանդիպման ընթացքում, բարձրաձայնվել են նաև այլ հարցեր, որոնց արդեն ընթացք է տրվել: Յուրաքանչյուր ներդրում, որ կատարվում է մեր համայնքներում` կյանքի որակը փոխելու նպատակով, անպայման ցանկալի արդյունք է տալիս: Պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից