Բոլորը խառնված են, մեկը ձայն է բերում, մյուսը` փախցնում...

Երկրում առաջիկա ընտրությունները խառնել են բոլորին: Քաղաքացիներն ասում են, որ ամեն օր օրը մեկը իրենց տան դուռն է թակում, ոչ միայ բուկլետներն են բաժանում, այլև նույնիսկ ընտրակաշառք են առաջարկում, ցուցակագրումներ անում: Քաղաքացիներն էլ արդեն չեն հասկանում, թե որ թեկնածուից օրական քանի հոգի է այցելում իրենց, հաշիվը կորցրել են: Ասում են` ամեն մի թեկնածուից մի քանի ներկայացուցիչ է գալիս, ասում, որ ինքը հենց կատարի ցուցակագրումը, գրանցի ընտրողի անունը: Պարզ է` այդ մարդկանց էլ են խոստացել ավել գումար ամեն մի ձայնի, քվեի, ընտրողի համար, իսկ իրենց համար որպես ապրանք ընկալվողի համար: Իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա գներն օրըստօրե են աճում: Norlur.am-ին շենգավիթցիներից մեկը պատմեց, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն այստեղ, կարծես թե, պայքարի մեջ են մտել, թե ով ավելի շատ կտա: Սկզբում խոստացել են 5000 դրամ տալ, հետո էլ քվեի գինը հասել է մինչև 20 հազար դրամի:
Մեկնաբանություններ