Տարբեր համայնքների բազում խնդիրներ մեր ուշադրության կենտրոնում են, և յուրաքանչյուր այցելության ընթացքում փորձելու ենք ընթացք տալ դրանց լուծմանը

Այսօր մեր հանդիպումը Արավուսում էր: Ամենափոքր բնակավայրի բնակիչները բազմաթիվ հոգսերով էին եկել հանդիպման: Համայնքային նշանակության մի շարք հարցեր ունեին, որոնք հրատապ լուծում էին պահանջում: Բնակիչների կողմից բարձրացված բոլոր խնդիրներին արդեն ընթացք է տրվել: Դպրոցի համար համակարգիչ, գազի խողովակների անցկացում, նաև այլ խնդիրներ են արդեն լուծվում` մեր թիմի ջանքերով : Տարբեր համայնքների բազում խնդիրներ մեր ուշադրության կենտրոնում են, և յուրաքանչյուր այցելության ընթացքում փորձելու ենք ընթացք տալ դրանց լուծմանը: Ոչ թե նախընտրական խոստումներ ենք տալու, այլ տեսանելի աշխատանք ենք կատարելու, ֆեյսբուքյան իր էջում գրում է Սյունիքից պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը:
Մեկնաբանություններ