«Ապա ո՞նց կարող էր թույլ տալ, որ Գագիկ Խաչատրյանը թողնի ու հեռանա»

«Եթե իշխանությունն ուներ քաղաքական կամք, ապա ո՞նց կարող էր թույլ տալ, որ Գագիկ Խաչատրյանը, ով ամբողջ հանրապետությունում հայտնի է որպես կոռուպցիոներ, ուղղակի պաշտոնազուրկ լինելուց հետո թողնի ու հեռանա: Եթե իշխանության ներսում կա 1 տոկոս քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու, ապա պիտի քննավեր, և այդ մարդը պիտի պատասխանատվության ենթարկվեր»,- ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանը: Ըստ նրա, հասարակության ցանկացած խնդրի մեջ իշխանությունն իրեն չի տեսնում ու դուրս է դնում այդ ամենից: «Արտագաղթը վերցրեք, անվտանգությունը վերցրեք, բոլոր ոլորտներում հետընթացն ակնհայտ է, բոլոր ոլորտներում ձախողում է»: Նա հավելեց նաև, որ Արթուր Սարգսյանի մահվան մեջ էլ են կեղեքիչ իշխանավորները մեղավոր:
Մեկնաբանություններ