Ալյուրի պարկերով բեռնված մեքենան ընկել է փոսը

Մարտի 17-ին, ժամը 09:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցում բեռնատար ավտոմեքենան (ալյուրի պարկերով բեռնված) ընկել է փոսը և թեքվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ КамАЗ մակնիշի 34 AU 363 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.) փոսից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Մեկնաբանություններ