«Պիտի թացը չորից տարբերեն»

«Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Գևորգ Գորգիսյանը Norlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր շանսերը ու դաշինքի շանսերն ընտրություններում նորմալ է գնահատում: Նա միակ ընդդիմադիր է համարում իրենց դաշինքին, ու ասում է նաև, որ լինելով մաքուր դաշինք` հնարավորություններ ունեն գոնե 30 տոկոս քվե ստանալու հասարակությունից: «Հարցումներից պարզ երևում է, որ մեզ սիրում են, ճանաչում են, իսկ ընդդիմադիր կողմնորոշում ունեցողներն ընտրելու են հենց մեր դաշինքը»,-նկատեց նա: Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ իրենց ռեյտինգային թեկնածուներին էլ բավական լավ են ճանաչում, իսկ ՀՀԿ-ի թեկնածուներին, որ հասարակությունը գիտի, հարց է, թե ինչպես են ճանաչում: «Մենք պայքարում ենք հանուն ՀՀ վաղվա օրվա, որտեղ ՀՀ քաղաքացին կարող է արժանավայել կյանք ունենալ, տեր կանգնել իր իրավունքներին: Առողջապահություն, կրթություն, մշակույթ, այս բոլոր ոլորտներում մենք հստակ ծրագրեր ենք խնդիրները լուծելու ուղղությամբ: Քաղաքացիները պետք է հաշվի առնեն, թե ում են տալու իրենց ձայնը, պետք է գիտակցեն, որ մի քվեն էլ բան է որոշում, և մենք կոչ ենք անում հենց մեզ տալ ձայն, քվե, որպեսզի մենք իրագործենք մեր բոլոր հայտարարությունները, մեր ծրագրերը»: Նա հավելեց, որ անձինք կգան, կգնան, երեկ մեկն էր, այսօր մյուսն է, իրենք արժեհամակարգը չեն փոխում: Ինչ վերաբերում է կեղծ ընդդիմադիրներին, ապա Գ. Գորգիսյանը նկատեց. «Մարդիկ պիտի թացը չորից տարբերեն»:
Մեկնաբանություններ