Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդի հետ

screenshot-2025-04-10-124524-770x_

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին»,-նշված է դեսպանի գրառման մեջ։