Փեզեշքիանն Ադրբեջանի վարչապետի հետ քննարկել է տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում նախագծերի իրականացման հարցեր

67b482b4965b867b482b4965b9173988318867b482b4965b667b482b4965b7-770x_

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «բարեկամության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման՝ նոր բովանդակությամբ փոխշահավետ համագործակցությունը հարստացնելու շուրջ»։

Քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև նախագծերի իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը նաև նշել են Կասպյան 3-րդ  տնտեսական համաժողովի կարևորությունը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը Կասպից ծովը դիտարկում է որպես խաղաղության, բարեկամության և համագործակցության ծով։