Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի. Լավրով

1127835885-0-0-3072-1728-1920x0-80-0-0-30923434f9175bf52c9966c5c22468de-770x_

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը «Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի»։ Այկս մասին գրում է rg.ru-ն:

«Ռուսաստանը կհասնի նրան, որպեսզի հարգվեն ուղղափառ ուկրաինացիների օրինական իրավունքները, և որ կանոնական ուղղափառությունը վերականգնի իր կենտրոնական տեղն ուկրաինական հողերում ապրող ժողովրդի հոգևոր կյանքում», – ասել է նա:

Լավրովի խոսքով, Կիևի ներկայիս իշխանությունները երկար տարիներ «հալածում» են Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն (ՈՒՕԿ), իսկ այժմ եկեղեցին հասցրել են «օրինական լուծարման»։

Որպես օրինակ՝ նա բերել է  եկեղեցիների շարունակվող զավթումները, վանդալիզմը և հարձակումները քահանաների և ծխականների վրա։