Ռուսաստանը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով․ Պեսկով

Ռուսաստանը հանձնառու է ուկրաինական հակամարտության կարգավորմանը՝  քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք շարունակում ենք պնդել, որ մեզ համար  նախընտրելի է մնում  ուկրաինական հակամարտության լուծումը՝  քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։