Ջրվեժում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

screenshot-2025-03-15-203207-770x_

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։

Ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող վագոն տնակում և այրվել են կենցաղային իրեր։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։