Պուտինը շնորհավորել է Օվեչկինին ռեկորդի կապակցությամբ

vladimir-putin-pozdravil-aleksandra-ovechkina-s-zavoevaniem-kubka-stenli-15286203941869826310-770x_

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վաշինգտոն»-ի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինին Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնություններում խփած տափօղակների քանակով պատմական ռեկորդ սահմանելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է matchtv.ru-ն:

«Անկասկած, Ձեր ներկայիս ձեռքբերումը դարձել է ոչ միայն անձնական հաջողություն, այլև իսկական տոն երկրպագուների համար Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս», – ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանցի հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը դարձել է Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Ուեյն Գրեցկու լեգենդար ռեկորդը:

39-ամյա մարզիկը 895-րդ անգամ տափօղակն ուղարկել է մրցակցի դարպասը, մինչդեռ Ուեյն Գրեցկուն դա հաջողվել էր 894 անգամ: Կանադացին ռեկորդը սահմանել էր 1999 թվականին։