Պապիկյանը գերմանացի պաշտոնակցի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները
Մայիսի 13-ին Բեռլինում հանդիպել եմ ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Բարձր ենք գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի»,-գրել է նա։
