Ուկրաինայի խաղաղության ծրագրի շուրջ շատ ենթադրություններ կան, բայց Ռուսաստանը հավատում է միայն ԱՄՆ-ից ստացած տեղեկատվությանը․ Ուշակով

Ռուսաստանը ծանոթ է եղել ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի առաջարկներից մեկին, սակայն որևէ կոնկրետ բանակցություններ չեն ընթացել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Ալյասկայում քննարկված ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի շատ դրույթներ ընդունելի են Ռուսաստանի համարլ»,-նշել է Ուշակովը։

Նա կարծում է, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում կկապվի Ռուսաստանի հետ՝ անձամբ քննարկելու խաղաղության ծրագրի մանրամասները, սակայն դեռևս որևէ կոնկրետ համաձայնության չի հասել։

Ուշակովը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի շուրջ շատ ենթադրություններ կան, և Ռուսաստանը հավատում է միայն ԱՄՆ-ից անմիջապես ստացված տեղեկատվությանը։