Ո՞վ էր կազմակերպել Գյումրու ակցիան, և ի՞նչ կործանարար հետևանքների մասին էին զգուշացնում երիտասարդները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ Գյումրիում կազմակերպել էին մասշտաբային իրազեկման ակցիա՝ նվիրված Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ սպասվող հանրաքվեին։ Երիտասարդները ակիցայի շրջանակներում քաղաքացիներին տեղեկություններ են տրամադրել այն հնարավոր կործանարար հետևանքների մասին, որոնք, կազմակերպիչների կարծիքով, կարող են սպառնալ Հայաստանին ԵՄ անդամակցության դեպքում։
Այդ նպատակով Գյումրու բնակիչների շրջանում հայ երիտասարդները տարածել են մոտ 25 հազար թերթիկ, որոնցում ներկայացված են առանցքային փաստարկներ և փաստեր, որոնք կոչված են խթանելու ազգային ավանդույթների և արժեքների պահպանման կարևորության գիտակցումը, և որոնք, կազմակերպիչների համոզմամբ, գտնվում են վտանգի տակ ԵՄ-ին ինտեգրացիայի դեպքում։
Ի դեպ, ակցիայի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը և դրա պաշտպանության անհրաժեշտությանը, ընդգծել է ավանդական արժեքների նշանակությունը՝ որպես հասարակության զարգացման հիմք, շեշտադրելով դրանց դերը ազգի յուրահատկության պահպանման գործում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրազեկման այս ակցիան նախաձեռնել և կազմակերպել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Միքայել Բադալ յանից, սակայն նա ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց մեր ունեցած տեղեկությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում