Նոր Խարբերդի տներից մեկի հողամասում առաջացած հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի

screenshot-2025-03-13-151338-770x_

Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի Անտառային փողոցի տներից մեկի հողամասում դի կա:

Հրշեջները մարել են սեփական տան տարածքում եղած չոր խոտում ու եղեգներում առաջացած հրդեհը, որտեղ էլ հայտնաբերել են մոխրացած դի:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: