ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

2f07a5352a6bff2db404017dfa742c1b9dd69166-770x_

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու բանակցություններին: Դրա համար էլ դաշինքն այս հարցում սեփական «կարմիր գծերը» չունի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է РБК-Украина-ն։

«…մենք՝ որպես ՆԱՏՕ, չենք մասնակցում այս բանակցություններին։ Նրանց իսկապես առաջնորդում է ԱՄՆ-ն ՝ Ուկրաինայի և ռուսների հետ միասին։

Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ն տեղից շարժեց այդ հարցը և այդ բանակցությունները հիմա շարունակվում են»,-ասել է նա։

Նա նշել է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ ՌԴ-ի պատճառով, իսկ «գնդակն այժմ ակնհայտորեն ռուսական դաշտում է»

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն, որպես առանձին կազմակերպություն, բանակցություններում «կարմիր գծեր» չունի, քանի որ մասնակից չէ այդ գործընթացին:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն չունի սեփական կարմիր գծերը, քանի որ մենք այդ գործընթացի մաս չենք կազմում ։ Բայց, իհարկե, ընդհանուր առմամբ, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան լինի ինքնիշխան պետություն, որն առաջ է շարժվում։ Դա այն է, ինչ մենք բոլորս ուզում ենք: Դա պետք է լինի արդար և երկարատև խաղաղություն: Պուտինը երբեք չպետք է փորձի դա նորից անել», – հավելել է նա։