Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժը 334 ատnմային ռnւմբին համարժեք էներգիա է արտանետել. երկրաբան

gettyimages-2206642574-20250328175403290-770x_

Ուրբաթ Մյանմարում տեղի ունեցած 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն արտանետել է ավելի քան 300 ատոմային ռումբի պայթյունին համարժեք էներգիա, CNN-ին ասել է երկրաբանը, որը նախազգուշացրել է, որ հետցնցումները, հավանաբար, կշարունակեն ցնցել տարածաշրջանը:

«Այն ուժը, որն արձակում է նման երկրաշարժը, համարժեք է մոտավորապես 334 ատոմային ռումբի», – CNN-ին ասել է Ջես Ֆենիքսը:

Նա նաև նախազգուշացրել է, որ հետցնցումները կարող են տևել մի քանի ամիս:

Հիշեցնենք, որ երեկ Մյանմայում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմայի լրատվամիջոցներին:

Սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա։