Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ երեկ Մյանմայում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել էին նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմայի լրատվամիջոցներին:
Սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա։