Մենք հիանալի հարաբերություններ ունենք, կարող ենք ինչ-որ պահի ինչ-որ բան անել. Թրամփը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հավանականության մասին

b364bb8-gettyimages-1152948580-2-690x387-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 31-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները պահպանում է Հյուսիսային Կորեայի հետ կապի ուղիները։ Ինչպես գրում է Bloomberg-ը, նա խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, կա հաղորդակցություն: Այո, մենք կարող ենք ինչ-որ պահի ինչ-որ բան անել», – ասել է Թրամփը:

Նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել էր «փոքրիկ մարդ-հրթիռ»:

Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է երեք անգամ՝ 2018 թվականի հունիսին, փետրվարին և 2019 թվականի հունիսին։ Առաջին հանդիպման ժամանակ ստորագրվել է համատեղ փաստաթուղթ, համաձայն որի ԿԺԴՀ-ն ստանձնել է ապամիջուկայնացման պարտավորություններ՝ ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքների դիմաց։ Մնացած հանդիպումներն ավարտվել են անարդյունք։