Հռոմի պապն առողջական վիճակի պատճառով չի կատարի Սուրբ Հարության տոնի հիմնական արարողությունները Վատիկանում

befunky-collage-2025-04-17t093541233-770x_

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առողջական վիճակի պատճառով չի կարողանա կատարել Սուրբ Զատկի տոնի հիմնական արարողությունները Վատիկանում. նրան կփոխարինեն կարդինալները։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ Ավագ ուրբաթ Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Պատարագը կմատուցի Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին՝ Արևելյան եկեղեցիների դիքաստերիի պրեֆեկտը։ Նույն օրը երեկոյան կարդինալ Բալդո Ռեյնան՝ Հռոմում Պապի գլխավոր փոխանորդը, կառաջնորդի Խաչի ճանապարհը Կոլիզեյում:

Ավագ շաբաթ Հռոմի պապը պատարագ մատուցելու հանձնարարություն է տվել կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին։ Իսկ կիրակի առավոտյան Սուրբ Պատարագը Սուրբ Պետրոսի հրապարակում կմատուցի կարդինալ Անջելո Կոմաստրին։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Հռոմի պապը հիվանդանոց էր տեղափոխվել բրոնխիտով, որը հետագայում վերաճել էր կրկնակի թոքաբորբի։ Նա հիվանդանոցում անցկացրել է 38 օր։ Հաղորդվում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 6-ին առաջին անգամ անձամբ ողջունել է հավատացյալներին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: