Հարավային Կորեայում առգրավվել է 2 տոննա կոկաին՝ քողարկված որպես Dior-ի արտադրանք

Հարավային Կորեայում կասեցվել է երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակի ներմուծումը` կոկաինը քողարկված է եղել Dior-ի արտադրանքի տեսքով, հայտնում է Bild-ը:
Հարավային Կորեայի առափնյա պահպանությունը Նորվեգիայի դրոշով նավարկող նավի վրա երկու տոննա սպիտակ փոշի է առգրավել։ Հայտնաբերել է 56 պարկ՝ յուրաքանչյուրը 30-40 կիլոգրամ քաշով։ Դրանցից մի քանիսը կրում էին ֆրանսիական Dior նորաձևության ապրանքանիշի մակագրությունը, սակայն ներսում մաքուր կոկաին էր։
Մաքսային ծառայությունն առգրավված բեռի արժեքը գնահատում է 632,1 մլն եվրո։