Հատիս լեռան լանջին մեքենաները արգելափակվել են ձնակույտի մեջ

Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին 2 «ՍAZ» և «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում, որոնցում կա ընդհանուր 7 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։
Այս պահին փորձում են ձնակույտում հայտնված ավտոմեքենաները հատուկ ճոպանների միջոցով և փրկարարական հատուկ տեխնիկայով դուրս բերել անվտանգ վայր։
Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։