ՀԱՊԿ և ԱՊՀ գլխավոր քարտուղարները քննարկել են եվրասիական տարածքում տիրող իրավիճակը

image_750x_67b4c4ad79507

Մոսկվայում ԱՊՀ Գործադիր կոմիտեի բաժնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հանդիպել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ:

 

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ և ԱՊՀ աշխատանքային մարմինների փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել եվրասիական տարածքում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ԱՊՀ գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Բուրուտինը: