Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը. Տոկաև

Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության ղազախական ծառայությունը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժամարտ Տոկաևը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Ղազախստանի նախագահը կարծում է, որ այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշան և խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը:
Բացի այդ, Ղազախստանի ղեկավարը հայտն է «ներքին բիզնեսի պատրաստակամությունը Հայաստան ապրանքների մատակարարումը 350 մլն դոլարով ավելացնելու համար»։