Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին և շնորհակալություն հայտնել բարեկամության և գործընկերության համար։ Այս մասին Փաշինյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը մեծ ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,-նշել է վարչապետը: