Կոտայքում «Infiniti»-ն բախվել է երկաթե սյանն ու գլխիվայր շրջվել. կան տուժածներ

screenshot-2025-04-15-112123-770x_

Ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վահագն Գ.-ն իր վարած «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում  դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով Վահագն Գ.-ն և ուղևորը, ում ինքնությունը ճշտվում է, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, սակայն որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Երևանի Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: