Կյանքից հեռացել է լեգենդար երաժիշտ Օզզի Օսբորնը
Մահացել է լեգենդար երաժիշտ, Black Sabbath խմբի մենակատար Օզզի Օսբորնը: Վերջին համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել մահից 2,5 շաբաթ առաջ՝ հայրենի Բիրմինգհեմում, 76-ամյա Օզին նստած էր սև գահին, քանի որ Պարկինսոնի հիվանդության պատճառով չէր կարողանում քայլել։
