Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց. վերջինս առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում կարգավորումը: Էրդողանը ՌԴ նախագահին ասել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում կարգավորման համար, ներառյալ բանակցությունների կազմակերպումը։
Էրդողանը Պուտինին ասել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում համագործակցությանը. նա կողմ է արտահայտվել Սիրիայում խաղաղության և կայունության ապահովման համար Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի համատեղ ջանքերին։