Խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է․ Ադրբեջանի ԱԳՆ

1_v1_1.thumb

Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Վերահաստատում ենք Ադրբեջանի երկարաժամկետ և սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջների վերացմանը, անհրաժեշտ նախապայման է համաձայնեցված տեքստի ստորագրման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ-ն․

«ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»: