Լիանա Գյուրջյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է

58557163-0-127-1067-727-1920x0-80-0-0-b96d571a25a72f6b61bdb9e8db10a487-770x_

87 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց։ Նա Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց երկամարտի 246 կիլոգրամ արդյունքով։

22-ամյա Գյուրջյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումները և 106 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հրում վարժությունում դարձյալ 3 հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Նա հաջող է կատարել բոլոր 3 մոտեցումները, գլխավերևում պահել է նախ 102, ապա 106 և 110 կգ կշռող ծանրաձողերը։ Երկամարտում նա միայն 4-րդն էր։