Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը

lavrov-ve-hakan-fidanaa-2350602-770x_

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ կապերը, էներգետիկ համագործակցությունը, Սև ծովի նավագնացության անվտանգությունը, Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Գազայում տիրող իրավիճակը