Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի

capture_397-770x_

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին Օմանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Բանակցությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ՝ շաբաթ օրը», – իրանական SNN պետական ​​լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։

Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում՝ նույն դիվանագիտական ​​մակարդակով։