Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, սակայն հավանական պատերшզմի մասին հայտարարություններն ասեկոսեներ են. Սոբհանի

77742553-0-16-1600-916-1920x0-80-0-0-4c6746932dc0a07cf87e593b82b966b0_1-770x_

Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, սակայն հավանական պատերազմի մասին հայտարարությունները համարում է ասեկոսեներ, ArmeniaSputnik-ին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նպատակը տարածաշրջանում իրավիճակն արհեստականորեն սրելն է։ Այս նարատիվները և նրանց ստեղծած հոգեբանական մթնոլորտը որևէ ազդեցություն չունեն մեզ վրա։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ դիվանագիտության պատուհանը բաց է մնում, և մենք պատրաստ ենք ցանկացած արկածախնդրության։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր և միջոցներ է տեղափոխում Մերձավոր Արևելք։